понедельник, 21 марта 2016 г.

Զովունիի հուշարձանախումբը

Զովունիի հուշարձանախումբը
Ապարանի ջրամբարի ձախ ափին է գտնվում վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբը, որը բաղկացած է Թուխ Մանուկ, Ս. Վարդան, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցիներից և քառակող կոթողներից:
 Կառուցման թվականը հայտնի չէ: Թ.Թորոմանյանը այն թվագրել է որպես 5-րդ դարի կառույց: Հհուշարձանի հանգամանալից ուսումնասիրությամբ զբաղվող ուրիշ հետազոտողների  վարկածի  համաձայն`  այն սկզբնապես եղել  է հեթանոսական մեհյան: Քրիստոնեություն ընդունելուց հետո օգտագործվել է որպես  եկեղեցի: 1962-67թթ Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4-5-րդ դարերի Թուխ Մանուկ փոքրիկ եկեղեցին և հարավային կողմում եղած 5-րդ դարի Սբ. Վարդան մատուռ-դամբարանը 1967թ. տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և վերաշարվել։ Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է նույն տեղում: 2005թ. եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է։
Ապարանի ջրամբարի ձախ ափին է գտնվում վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբը, որը բաղկացած է Թուխ Մանուկ, Ս. Վարդան, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցիներից և քառակող կոթողներից:
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի տարվա մեջ 3-4 ամիս գտնվում է ջրի տակ: 

Комментариев нет:

Отправить комментарий