вторник, 22 марта 2016 г.

Ցտեսություն, կրթահամալիր

Մարդու կյանքը ի սկզբանե որոշումների անվերջանալի շղթա է: Ու չգիտես` որ տարիքից է մարդ սկսում վերջնական, հաստատուն որոշումներ կայացնել: Խոսքս մասնագիտական կողմնորոշման մասին է:
 Ասեմ`կրթահամալիրում սովորում եմ տասներորդ դասարանից: Ինչ տվեց կրթահամալիրը, ինչպես օգնեց`այլ թեմա է:
Երբ դեռ սովորում էի միջնակարգ դպրոցում, ուզում էի բժիշկ դառնալ  (ինչպես մեր գերդաստանից շատերը), լրագրող, զինվորական (ինչպես հայրիկս): Բայց… մենք մտածում ենք, նախագծում ենք, որոշումներ կայացնում, բայց ժամանակն ու կյանքը թելադրում են, ուղղություն տալիս: Կրթահամալիրը, այստեղ գտնվելուս երեք տարիները շատ բան տվեցին ինձ: Երբ մի պահ մտածում եմ` ինչ բարձունքներ եմ հաղթահարել.
Կաքավաբերդ ու Գոշալիճ, Գեղարոտի ջրվեժ ու պատմական Հայաստան….Բոլորը հետաքրքիր, բոլորն անկրկնելի, հարազատ, հիշարժան: Իսկ ինչքա՜ն նոր ծանոթություններ, նոր մարդիկ, նոր ընկերներ:

Այսօր նոր խնդիրներ լուծելու ճանապարհին եմ: Ուզում եմ թարգմանիչ դառնալ, ու գուցե մի օր կարողանամ աշխարհին գերմաներենով պատմել իմ մասին, սիրելի կրթահամալիրի մասին, ինձ երեք տարի ջերմությամբ շրջապատած մարդկանց  մասին:



Комментариев нет:

Отправить комментарий